Եվրահանձնաժողովը հաստատել է «Եվրամիությանն անդամակցել ձգտող երկրներին բարեփոխումների աջակցության համար» 2 միլիարդ եվրո տրամադրելու 2014 թվականի փաթեթը: 2 միլիարդից մոտ 1 միլիարդը կստանա Թուրքիան: Այդ գումարը հատկացվել է ժողովրդավարության, օրենքի գերիշխանության ամրապնդման, կրթական, սոցիալական, տրանսպորտի և բազմաթիվ այլ ոլորտներում բարեփոխումների համար: